Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.10.2017 | 00:02

Մարդու ամբարտավանության սկիզբը նրա ապստամբելն է Տիրոջ դեմ, նրա սրտի ստահակությունը իր Արարչի դեմ։ Մեղքի սկիզբն ամբարտավանությունն է, և ով ունի այն, նրանից պղծություն պիտի ժայթքի։ Դրա համար էլ Տերը նրան սարսափելի հարվածներ հասցրեց և իսպառ կործանեց նրան։ Տերը ջախջախեց իշխանների աթոռները և նրանց փոխարեն հեզերին նստեցրեց։ Տերն արմատախիլ արեց հեթանոսներին և նրանց փոխարեն խոնարհներին տնկեց։ Տերը քարուքանդ արեց ժողովուրդների բնակավայրերը և դրանք կորստյան մատնեց մինչև հիմքերը։

Սիրաքի իմաստություն 10. 14-19

Դիտվել է՝ 2299

Մեկնաբանություններ